Կենտրոնում ավտոկայանատեղին ավելի թանկ կլինի, «կարմիր գծերի» գույնը կփոխվի

Կենտրոնում ավտոկայանատեղին ավելի թանկ կլինի, «կարմիր գծերի» գույնը կփոխվի

PanARMENIAN.Net - Վճարովի ավտոկայանատեղերի «կարմիր գծերի» գույնը կփոխվի, կենտրոնում գտնվող կայանատեղիներն ավելի թանկ կլինեն։ Կառավարությունը հաստատել է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Կայանատեղիներում վճարման դրույքաչափերը կսահմանվեն ըստ գոտիականության։

Նախագծով առաջարկվում է ավտոկայանատեղերն ըստ նշանակության տարբերակելու համար դրանք նշել տարբեր գույներով՝ հաշմանդամություն ունեցող վարորդների համար` մի գույնով, ծառայողական մեքենաների համար` այլ գույնով և այլն։ Առաջարկվում է կարմիր գույնը վերապահել միայն հաշմանդամություն ունեցողների համար։

Նախագծի ընդունման արդյունքում կհեշտացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի և ձևի վերաբերյալ փոփոխությունների իրականացման գործընթացը։ ‌

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---