Հնդկաստանի դեսպանն անակնկալի է եկել Հայաստանին զենք վաճառելու լուրից![]() 30 սեպտեմբերի 2022 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում , անդրադառնալով իր երկրի կողմից Հայաստանին զենքի վաճառքի մասին լուրերին, ասել է, որ անակնկալի է եկել այդ նորությունից։ «Չեմ կարող մեկնաբանել, ես ևս անակնկալի եկա այդ նորությունը լսելով»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։ Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզ այցելությանը, ապա դեսպանն ասել է․ «Ես և իմ գործընկերներն ականատես եղանք այն ավերածություններին, որ տեղի էին ունեցել։ Մեր դիրքորոշումն ի սկզբանե հստակ է եղել և հրապարակայնացվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որտեղ մեր ներկայացուցիչը կոչ արեց, որ ագրեսորն անմիջապես դադարեցնի ռազմական գործողություններն ու պահպանի հրադադարը»։ Դեսպանը շեշտել է՝ իրենց դիրքորոշումն աներկբա է և հստակ։ Հնդկական The Economic Times-ը գրել է, որ Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել։ Նշվում է` թեև մատակարարումների արժեքը չի հրապարակվում, ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին ՀՀ կարտահանվի մոտ 240 մլն դոլարի զենք և զինամթերք, այդ թվում համազարկային կրակի Pinaka կայաններ։ ![]() ![]() Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է Նշվում է, որ նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին Ուղիղ չվերթերն իրականացվելու են շաբաթական 2 անգամ Նրանք արդեն եղել են Ակադեմիական քաղաքի տարածքներում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() |