Լավրով․ Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներին ՀՀ-ում և Ադրբեջանում օգտագործելու հնարավորությունը

Լավրով․ Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներին ՀՀ-ում և Ադրբեջանում օգտագործելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաում հակամարտության կարգվավորման համար քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորությունը։ Այդ մասին նա ասել է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության և հետախուզական մարմինների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ։

«Այժմ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորությունը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու համար ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման, մասնավորապես` հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և, ընդհանուր առմամբ, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով՝ ներառյալ համապատասխան պայմանագրի ստորագրումը»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ, որ ԱՊՀ կողմից աջակցությունը ևս պահանջված կլինի»,- ասել է Լավրովը։

Ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարարը, Մոսկվան մեծապես կարևորւմ է գործակցության խորացումը ՀԱՊԿ շրջանակում։

«Նշում ենք ԱՊՀ այնպիսի կառույցների աշխատանքի արդյունավետությունը, ինչպիսիք են Ներքին գործերի նախարարների խորհուրդը, Հակաահաբեկչական կենտրոնը, Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը և, անշուշտ, այս Խորհրդակցությունը։ Մեծապես կարևորում ենք նաև գործակցության խորացումը ՀԱՊԿ շրջանակում։ ՀԱՊԿ-ի հասունության և բարձր հուսալիության վկայությունն են կազմակերպության խաղաղապահ ուժերի արդյուվաետ գործողությունները հունվարին Ղազախստանում»,-ասել է նա։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն
Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ
Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը
Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է
---