ՀՀ ԱԳՆ․ Բելառուսի դեսպանը հրավիրվել էր ԱԳՆ՝ Փելոսիի այցի մասին Մակեյի խոսքերից հետո![]() 30 սեպտեմբերի 2022 - 15:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի վերաբերյալ Բելառուսի ԱԳ նախարարի հայտարարությունից հետո Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ: Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել էր, որ Փելոսիի Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը: «Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ՀՀ էր այցելել սեպտեմբերի 17-19-ը։ Փելոսին հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններն ու ներկայիս անվտանգային իրավիճակը։ ![]() ![]() ԱԺ նախագահը ստորագրել է արձանագրությունը
Մոսկվա մեկնած ՀՀ պատվիրակները ներկայացրել են նաև Լաչինի միջանցքի շրջափակման փաստը Այցը տարածաշրջանային է՝ Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, կլինի նաև Ադրբեջանում Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |