Կաթողիկոսն առանձին հանդիպել է նախագահների հետ, վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ լուրերը կեղծ են![]() 30 սեպտեմբերի 2022 - 16:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախկին նախագահների հետ։ Վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն, քահանա Տեր Եսայի Արթենյանը՝ ի պատասխան բազմաթիվ հարցումների։ Մայր Աթոռը հաստատել է նաև, որ սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ «Առանձնազրույցի բովանդակության և նաև վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են։ Կարծում ենք, որ այս ամենը նպատակ է հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը»,- ասվում է հաղորդագրութան մեջ։ Սեպտեմբերի 22-ին կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Մայր Աթոռում հանդիպում է եղել, որին մասնակցել են ՀՀ և ԱՀ նախկին նախագահները։ Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի և ԼՂՀ նախկին ղեկավարներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Որոշվել է շարունակել հանդիպումները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |