Պուտին․ Ինքնորոշման իրավունքն ամրագրված է ՄԱԿ կանոնադրությամբ![]() 30 սեպտեմբերի 2022 - 17:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ ինքնորոշման իրավունքն ամրագրված է ՄԱԿ կանոնադրության մեջ։ Այդ մասին նա ասել է Կրեմլում ունեցած իր ելույթում, որը նվիրված էր Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապարոժյեի շրջանների՝ ՌԴ կազմի մեջ մտնելուն։ «ՌԴ կազմի մեջ 4 նոր տարածաշրջանի մուտքը դա նրանց իրավահավասարության և ինքնորոշման իրավունքն է, որն ամրագրված է ՄԱԿ կանոնադրությամբ։ Կրկնում եմ, դա մարդկանց անքակտելի իրավունքն է»,- ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նաև ասել է, որ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապարոժյեի բնակիչները դառնում են ՌԴ քաղաքացի՝ ընդմիշտ։ Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ։ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժյեի շրջանների՝ ՌԴ կազմի մեջ մտնելու հանրաքվեներն անցել են սեպտեմբերի 23-27-ը։ Photo. Ria Novosti ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |