Պուտին․ Ինքնորոշման իրավունքն ամրագրված է ՄԱԿ կանոնադրությամբ

Պուտին․ Ինքնորոշման իրավունքն ամրագրված է ՄԱԿ կանոնադրությամբ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ ինքնորոշման իրավունքն ամրագրված է ՄԱԿ կանոնադրության մեջ։ Այդ մասին նա ասել է Կրեմլում ունեցած իր ելույթում, որը նվիրված էր Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապարոժյեի շրջանների՝ ՌԴ կազմի մեջ մտնելուն։

«ՌԴ կազմի մեջ 4 նոր տարածաշրջանի մուտքը դա նրանց իրավահավասարության և ինքնորոշման իրավունքն է, որն ամրագրված է ՄԱԿ կանոնադրությամբ։ Կրկնում եմ, դա մարդկանց անքակտելի իրավունքն է»,- ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նաև ասել է, որ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապարոժյեի բնակիչները դառնում են ՌԴ քաղաքացի՝ ընդմիշտ։

Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ։

Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժյեի շրջանների՝ ՌԴ կազմի մեջ մտնելու հանրաքվեներն անցել են սեպտեմբերի 23-27-ը։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
---