Փաշինյան․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կսկսեն աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա՝ ԼՂ հարցը գուցե չընդգրկվի

Փաշինյան․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կսկսեն աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա՝ ԼՂ հարցը գուցե չընդգրկվի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հոկտեմբերի 2-ին նախատեսված հանդիպմանը, ասել է, որ նրանք կսկսեն աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա, իսկ ԼՂ հարցը կարող է և չընդգրկվել։

«Կա այդպիսի մոտեցում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանգիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից։ Մեր ընկալումն այն է, որ խաղաղության պայմանգրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել։

Մենք կարծում ենք, որ Հայստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել և պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղյան հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդն իր ընտրված ներկայացուցիչների միջոցով։ Մենք ի սկզբանե այն կարծիքի ենք եղել, որ ԼՂ-ն պետք է լինի Ղարաբաղի հարցով հիմնական բանակցողը և շահառուն, հիմա էլ այդպես ենք մտածում»,-ասել է նա։

Վարչապետը նշել է, որ այսօրվա դրությամբ սեղանին ստորագրման ոչ մի թուղթ չկա։

«Եթե լիներ, շատ լավ կլիներ, դա կնշանակեր, որ կարողացել ենք հասնել մի տեքստի, որի շուրջ մտածելու բան կա։ Եվ եթե նախագիծ կա, այդ նախագծերը մեր կողմից են պատրաստված, մասնավորապես տարածաշրջանայաին կոմունիկացիաների բացման վերաբերյալ»,- ասել է նա։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի բովանդակության վերաբերյալ պատկերացումներին՝ Փաշինյանն ասել է, որ խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի ՀՀ և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։

«Ես ասում եմ, որ ՀՀ-ն 29,800 քկմ է, որովհետև ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանը դա է։ Էս արձանագրումից հետո ինչո՞ւ պետք է որևէ մեկը դավաճան անվանի, ո՞վ է այդ մեկը, որը համարում է՝ ՀՀ տարածքն իրականում 300,000 քկմ է և մենք պետք է որևէ սահման չճանաչենք»,-ասել է նա։

Նա հավելել է, որ եթե Ադրբեջանը ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, հիմնված է 1991-ի դեկտեմբերի 18-ի ԱՊՀ կազմավորման համաձայնագրի վրա, Հայաստանը պատրաստ է այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման։ Փաշինյանը հավելել է, որ մինչ օրս այդ հարցում Ադրբեջանից չկա արձագանք։ ‌

 Ուշագրավ
«Ուրիշ ոչ մի կետի շուրջ դեռ ոչ մի հստակ համաձայնություն չկա»,– ասել է նա
Նա նշել է, որ նպատակահարմար չի գտնում ստեղծված իրավիճակում գործունեություն ծավալել խորհրդարանում
«Շարունակելու եմ հավատարիմ մնալ իմ ընդդիմադիր քաղաքացիական դիրքորոշմանը»,-գրել է նա
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին դիմել է ռուս խաղաղապահներին՝ հորդորելով չկիրառել Լեռնային Ղարաբաղ տեղանունը
---