Երևանում առաջարկվում է նոր ավտոկայարան կառուցել, «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն կոնցեսիոն կառավարման հանձնել 1 հոկտեմբերի 2022 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած Ներդրումային կոմիտեի նիստում քննարկվել են մի քանի նախագծերի իրականացման հնարավորությունները։ Ներկայացվել է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի՝ կոնցեսիոն կառավարման հանձնելու ծրագիրը, որը գնահատվում է 5 մլրդ 848 մլն դրամ: Ծրագրով նախատեսվում է «Հայավտոկայարան» ՓԲԸ բալանսում գտնվող 26 ավտոկայարանային համալիրների վերակառուցում և նոր ավտոկայարանի կառուցում Երևանում: Ակնկալվում է մասնավոր կառավարման միջոցով բարձրացնել ավտոկայարանային ծառայությունների մատուցման որակը: Ներկայացվել է նաև Վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման և վաղօրոք նախազգուշացման համակարգի հիմնման ներդրումային ծրագիրը: Զեկուցվել է, որ նախագծի արժեքն է 3․68 մլրդ դրամ, որով նախատեսվում է ձեռք բերել 3 դոպլերային ռադիոլոկատորներ: Ակնկալվում է, որ արդյունքում մեծ ճշգրտությամբ կկանխատեսվեն վտանգավոր օդերևութաբանական երևույթները, այդ թվում՝ հորդառատ տեղումներ, կարկուտ, փոթորկային քամի, ամպրոպ, մրրկասյուն: Հաջորդ նախագիծը վերաբերել է Հանրապետական գիտաբժշկական գրադարանի արդիականացմանը, որի արժեքը կազմում է 589 մլն դրամ: Նախատեսվում է գրադարանի վարչական շենքի վերանորոգում, նոր մասնաշենքի կառուցում, տեխնիկայի և ծրագրային ապահովման ձեռքբերում: Ակնկալվում է հետբուհական և շարունակական կրթության հասանելիության և մատչելիության բարձրացում, բժշկական սխալների հետևանքների կրճատում, բժշկի գիտելիքների նկատմամբ հիվանդների վստահության բարձրացում: Վերոնշյալ ներդրումային նախագծերի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ քննարկում, մասնավորապես, դրանց արդյունավետության, ներդրումային արժեքների գնահատման, ակնկալվող արժեքների և այլ հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է տարբեր ոլորտներում ներդրումային կապիտալ ծրագրերի արդյունավետ իրականացումը, ինչը կնպաստի համայնքների զարգացմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և այլ խնդիրների լուծմանը: Վարչապետը հանձնարարել է քննարկումների ընթացքում ներկայացվող առաջարկությունները հաշվի առնելով՝ ծրագրերի նախագծերը բերել վերջնական տեսքի և ներկայացնել կառավարություն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |