ԱԽ քարտուղար․ Բաքուն չի կատարել պայմանավորվածությունը, ըստ որի մինչև սեպտեմբերի 30-ն պետք է ազատեր 17 հայ ռազմագերու

ԱԽ քարտուղար․ Բաքուն չի կատարել պայմանավորվածությունը,  ըստ որի մինչև սեպտեմբերի 30-ն պետք է ազատեր 17 հայ ռազմագերու

PanARMENIAN.Net - ‌Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է՝ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերու, բայց Բաքուն դա չի արել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին: Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը»,-ասվում է գրառման մեջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը 2 անգամ հրաժարվել է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Արդեն երկրորդ անգամն է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Առաջին դեպքը եղել է մայիսին, երբ Բրյուսելում խոստում էր տրվել, իսկ երկրորդը՝ հիմա, երբ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվել է մինչև սեպտեմբերի 30-ն ազատ արձակել 17 հայ ռազմագերիների»,-ասվում է գրառման մեջ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---