ՀՀ նախկին արտգործնախարարը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

ՀՀ նախկին արտգործնախարարը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ Նա գրել է այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է, որ հայ գերիների գնդակահարության կադրերը հարված են խաղաղության հասնելու ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ջանքերին:

«Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ զինծառայողների գնդակահարության սարսափելի կադրերը հարված են խաղաղության հասնելու ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ջանքերին: Մենք գործ ունենք վայրենիների հետ: Առանց ադրբեջանցիների նկատմամբ գործողությունների, առաջընթաց չի կարելի ակնկալել։ Պատժամիջոցներ, զինամթերք ու դեօկուպացիա: Հիմա՛»,- ասվում է գրառման մեջ։

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---