Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց 2023-ին շատրվանային համալիր կկառուցվի

Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց 2023-ին շատրվանային համալիր կկառուցվի

PanARMENIAN.Net - Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. շատրվանային համալիր կկառուցվի: Այժմ տարածքն անբարեկարգ է: Այդ մասին ասվել է քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։

Նախագծման մրցույթն արդեն կայացել է: Տարածքին համահունչ միջավայր ձևավորելու նպատակով ծրագրում կներգրավվեն քաղաքային տարբեր կառույցներ:

Ընթացքում են Աբովյան պուրակի համալիր բարեկարգման աշխատանքները: Ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կտրվեն կանաչապատման նոր լուծումներ:

Երևանյան լճի հետագա աղտոտումը կանխարգելելու նպատակով Հրազդան գետի վրա կավելացվի աղբաորսիչ ճաղավանդակների թիվը: Հանձնարարվել է կուտակված աղբի տեղափոխման գործընթացը ներառել Գետառի մաքրման տարեկան ծրագրում, որպեսզի մշտապես իրականացվեն մաքրման աշխատանքներ: ‌

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---