Զախարովա․ ՌԴ-ն կոչ է անում Ադրբեջանին և ՀՀ-ին համակողմանի ուսումնասիրել զինծառայողների գնդակահարության տեսանյութը 3 հոկտեմբերի 2022 - 18:41 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ b>Մարիա Զախարովան, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութին, հայտարարել է, որ ՌԴ-ն կոչ է անում Ադրբեջանին և ՀՀ-ին անհապաղ համակողմանի ուսումնասիրել զինծառայողների գնդակահարության տեսանյութերը՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների տեսանկյունից։ «Այդ տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության տեսարաններով։ Միջազգային հումանիտար իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ կերպով հետաքննվեն։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ համապարփակ ուսումնասիրության ենթարկել տվյալ տեսանյութերը, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների տեսանկյունից։ Փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Զախարովան նշել է, որ Մոսկվան շարունակում է «լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակի առողջացման» և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ «Ելնում ենք այն հանգամանքից, որ խաղաղությանն այլընտրանք գոյություն չունի։ Կողմերին պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն տրամադրել»,- ասել է Զախարովան։ Սոցցանցերում տեսանյութ է տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչՏոյվո Կլաարը, հայ գերիների գնդակահարությանն անդրադառնալուց հետո, ևս մեկ գրառում է արել՝ նշելով, որ իրեն «մի քանի տեսանյութ են ուղարկել որոնք հավանաբար, ցուցադրում են ադրբեջանցիների դեմ կատարված պատերազմական հանցագործությունները»։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |