Բլինքենը Նինա Հաչիկյանին պաշտոնի է նշանակել Պետդեպում

Բլինքենը Նինա Հաչիկյանին պաշտոնի է նշանակել Պետդեպում

PanARMENIAN.Net - Ամերիկահայ դիվանագետ և քաղաքական գործիչ Նինա Հաչիկյանը նշանակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի առաջին հատուկ ներկայացվուցիչը ենթաազգային դիվանագիտության գծով։ Նշանակումը կատարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ասվում է Պետդեպի կայքում։

Որպես հատուկ ներկայացուցիչ Հաչիկյանը կգլխավորի նաև վերջերս ստեղծված ենթաազգային դիվանագիտության բաժինը։ Նա կգլխավորի Պետդեպի ջանքերը՝ ուղղված տեղերում գործընկերների ներգրավմանը, կապերի ամրապնդմանն ԱՄՆ ներսում և արտերկրի տարբեր քաղաքների միջև, Պետդեպի կապերի հիմնարար ամրապդնմանը քաղաքների և համայնքների հետ։

Դեսպան Հաչիկյանը նաև կղեկավարի և կհամակարգի Պետդեպարտամենտի ենթաազգային քաղաքականության մշակումը։

Մինչ նշանակումը Հաչիկյանը Լոս Անջելեսի քաղաքապետի առաջին տեղակալն է եղել, ԱՄՆ Պաշտպանության նախարարության Քաղաքականության խորհրդի անդամ։ Հաչիկյանը եղել է ԱՄՆ դեսպան Հարավարևելյան Ասիայի ազգերի ասոցիացիայում, որտեղ նա ռազմավարական գործընկերության ու նախաձեռնությունների համար արժանացել է ԱՄՆ Պետքարտուղարության բարձրագույն պատվավոր մրցանակին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---