Բլինքենը եռակողմ հեռախոսազրույց է ունեցել Միրզոյանի և Բայրամովի հետ՝ ողջունելով գերիների ազատ արձակումը

Բլինքենը եռակողմ հեռախոսազրույց է ունեցել Միրզոյանի և Բայրամովի հետ՝ ողջունելով գերիների ազատ արձակումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եռակողմ ձևաչափով հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ։ Բլինքենը երախտագիտություն է հայտնել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ վերջիններիս ձեռնարկվող դրական քայլերի համար։

Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը և վերահաստատել ԱՄՆ-ի հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին կարգավորելու խնդիրները խաղաղ ճանապարհով և ընդգծել, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Նա ողջունել է հոկտեմբերի 2-ին արտգործնախարարների հանդիպումը՝ որպես կարևոր առաջընթաց խաղաղ գործընթացում։

Նա ընդգծել է, սակայն, որ այս մեկ շաբաթը նշանավորվեց մեծաթիվ բռնություններով, ներառյալ հայ զինվորների և ականների պայթյունների հետևանքով ադրբեջանցի խաղաղ բնակիչների մահերով:

Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---