ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին հետաքննել հայ գերիների գնդակահարության տեսանյութը

ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին հետաքննել հայ գերիների գնդակահարության տեսանյութը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով հետաքննել հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը` Եվրախորհրդարանի անդամների առջև Ստրասբուրգում լիագումար նիստում ունեցած իր ելույթում։

«Մենք նաև պահանջել ենք հետաքննություն անցկացնել՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել ռազմագերիների սպանության այդ տեսանյութերի հետ»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Բորելի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները «վստահեցրել են, որ հետաքննություն կանցկացնեն»։

Ավելի վաղ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ «եթե տեսանյութի իսկությունն ապացուցվի, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները պատժվեն»։

Սոցցանցերում տեսանյութ էր տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---