Թբիլիսիում հայերեն գրություններով մարմարե տապանաքարեր են գտել![]() 5 հոկտեմբերի 2022 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում՝ Վրաստանի մշակույթի նախարարության և 104-րդ հայկական դպրոցի կենտրոնում հողային աշխատանքերի ժամանակ հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով մարմարե տապանաքարեր: Հայազգի հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանն ասել է, որ ներկայիս մշակույթի նախարարության և Թբիլիսիի 104-րդ դպրոցի տարածքում 14-րդ դարից ի վեր գտնվել է վիրահայոց թեմի ամենակարևոր առաջնորդանիստ եկեղեցին, որ օծված էր «Սուրբ Աստվածածին» անվամբ, բայց ամբողջ համալիրը կոչվել է «Վանքի մայր տաճար» կամ «Վանքի եկեղեցի», գրում է «Ալիք Մեդիան»։ «Դա եռագմբեթ հսկայական շինություն է եղել, առանձին զանգակատնով. շուրջբոլորը եղել են կրթական, մշակութային կենտրոններ: Եվ հենց այստեղ է հիմնադրվել հայկական ամենահայտնի դպրոցներից՝ Ներսիսյան դպրոցը»,- ասել է Չիդիլյանը: Նրա խոսքով, արդեն կոմունիստական անաստվածության տարիներին, երբ ոչնացվում էին տասնյակ հազարավոր եկեղեցիներ՝ ոչնչացվել է նաև «Թիֆլիսի Վանքի մայր տաճարը»: Ըստ հասարակական գործչի, հայտնաբերված տապանաքարերի մասին արդեն տեղյակ են մշակույթի նախարարությունում: Չիդիլյանի խոաքով, սպասվում է, որ աշխատանքների ընթացքում նոր նմուշներ ևս կհայտնաբերվեն: «Այս պահին հայտնաբերվել է նաև 2 դամբարան, որտեղ ոսկորներ կան: Երեկ տեղում հանդիպում է կայացել վիրահայ թեմի առաջնորդ հայր Կիրակոս Դավթյանի, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթի և մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանիի հետ. որոշում է կայացվել հայկական եկեղեցու ավանդույթներով գտածոները վերադարձնել հայ համայնքին»,- ասում է հասարակական գործիչը: Չիդիլյանը նկատել է՝ այդ տարածքում դեռ շատ մասունքներ և տապանաքարեր կգտնվեն, քանի որ Վանքը, բացի կրթական, կրոնական կենտրոն լինելուց, նաև ազգային պանթեոն է եղել: «Այստեղ են թաղված եղել Ալեքսանդր Մանթաշյանը՝ իր կնոջ հետ, գեներալներ Հակոբ Ալխազովը, Արշակ Տեր-Ղուկասովը, հասարակական գործիչներ Աբգար Հովհհանիսյանը («Արձագանք» թերթի հիմնադիր, խմբագիր), Պետրոս Սիմոնյանը («Մեղու Հայաստանի» թերթի խմբագիր), վիրահայ թեմի առաջնորդներ Գաբրիել Այվազովսկին (Հովհաննես Այվազովսկու ավագ եղբայրը) և այլն, նաև Գաբրիել Սունդուկյանը, նաև Թբիլիսիի երկարամյա քաղաքապետ Ալեքսանդր Մատինյանցը»,- ասել է Չիդիլյանն ու հավել է, որ, ըստ իր հետազոտության արդյունքների, 80 հայտնի հայեր են թաղված եղել այդ տարածքում: Ըստ նրա, երբ կոմունիստական իշխանությունները քանդել են հայկական եկեղեցին, դրա հետ միասին քանդել են նաև ամբողջ գերեզմանատունը. մարմարե քարերն օգտագործել են որպես շինանյութ՝ ներքին հարդարման համար: «Այն ժամանակվա կարևոր շենքերի կառուցման համար օգտագործել են այդ մարմարե քարերը. դրանք են՝ Մարքսիզմ–լենինիզմի անվան ինստիտուտը, այսօրվա խորհրդարանի շենքը և այլն»,-ասել է Չիդիլյանը։ ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |