Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունում «Իմ սիրտը Ղարաբաղում է» ցուցահանդեսում ներկայացվել է նաև Տաթևի գեղանկարը

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունում «Իմ սիրտը Ղարաբաղում է» ցուցահանդեսում ներկայացվել է նաև Տաթևի գեղանկարը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը կազմակերպել է «Իմ սիրտը Ղարաբաղում է» խորագրով երիտասարդ ադրբեջանցի նկարիչների ցուցահանդես, որտեղ կա նաև Տաթևի նկարը։ Դա երևում է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի Twitter-ի միկրոբլոգում հրապարակված լուսանկարներից։

Գեղանկարներից մեկում պատկերված է Տաթևի վանական համալիրը։

Տաթևի վանական համալիրը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, որը ևս հարձակման թիրախ էր ադրբեջանական վերջին՝ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի ժամանակ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---