Զենք ձեռք բերելու և օգտագործելու կանոնները կմեղմաղցվեն. Նախագիծն ընդունվել է

Զենք ձեռք բերելու և օգտագործելու կանոնները կմեղմաղցվեն. Նախագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - Հայաստանում զենք ձեռք բերելու և օգտագործելու կանոնները կմեղնաղցվեն։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման» մասին օրենքում ու կից օրենքներում փոփոխությունների նախագիծը։

Դրանով զենք ձեռք բերելու համար նվազագույն տարիքային շեմը կլինի 21 տարեկանը, չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը, սահմանվում է զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը:

Նոր փոփոխությամբ՝ չեղարկվում է նաև փամփուշտների քանակի սահմանափակումը, հստակեցվում են զենքի տեսակները:

Նոր օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս անց: ‌

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---