Միրզոյան․ Ադրբեջանը փաստաթուղթ է փոխանցել՝ առաջարկները կառուցված են 5 հայտնի սկզբունքի վրա

Միրզոյան․ Ադրբեջանը փաստաթուղթ է փոխանցել՝ առաջարկները կառուցված են 5 հայտնի սկզբունքի վրա

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում հաստատել է, որ Ադրբեջանը Հայաստանին փաստաթուղթ է փոխանցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը, որոնք հիմնված են Ադրբեջանի հինգ սկզբունքի վրա:

«Մեզ փոխանցվել է փաստաթուղթ: Ադրբեջանի՝ մարտի կեսերին փոխանցած 5 հայտնի սկզբունքը հրապարակվել է, հանրությունը քաջատեղյակ է, որ դրանցում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները կառուցված են այդ սկզբունքների վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ բաներ կլինեն, որ ընդունելի կլինեն հայկական կողմի համար, բաներ կլինեն, որ՝ ոչ։

Միրզոյանը հավելել է, որ նորմալ բանակցային գործընթացը կշարունակվի:

Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև երկխոսության միջազգային մեխանիզմների ստեղծմանը՝ նշելով, որ այդ հարցի շուրջ քննարկումներ են ընթանում:

ԱԳ նախարարը նշել է, որ կողմերի դիրքորոշումները տարբեր են և երբ կլինի փոխադարձ ընդունելի դիրքորոշում, այդ մասին կտեղեկացվի։ ‌

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին նշել է, որ իրավիճակը Հայաստանի շուրջ մնում է լարված, սակայն, իր գնահատմամաբ, վերջին օրերի դիվանագիտական աշխատանքն առաջ գնալու որոշակի տարածք է բացել, որտեղ հնարավոր է առաջընթաց գրանցել բանակցային գործընթացում։

«Ես արդեն խոսել եմ 1991-ի դեկտեմբերի 8-ի համաձայնագրի հիման վրա ՀՀ և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու կոնցեպտի մասին։ Կան նախանշաններ, որ այս մոտեցումը կարող է փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար», - ասել է Փաշինյանը։

Որպես հաջորդ ուղղություն Փաշինյանը նշել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև «խոսակցության մեկնարկը»։

«Կարծում եմ, կա որոշակի տարածք, որպեսզի խոսակցություն մեկնարկի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ 2 ուղղությունն է համարում եմ անկյունաքարային։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ-ին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման իր 5 սկզբունքը․ 1)Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում, 2) Պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում, 3) Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ ու ուժ կիրառելուց և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամապատասխան քայլերից, 4) Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծում և սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, 5) Տրանսպորտային հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցություն։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել, էր, որ Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ, ըստ էության, չկա, այլ բան, որ «այդ առաջարկներն ամբողջովին չէին հասցեագրում պոտենցիալ հնարավոր բանակցությունների ողջ օրակարգը»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---