Փաշինյան․ Պրահայում կհանդիպեմ Էրդողանին, նաև Ալիևին՝ քառակողմ ձևաչափով

Փաշինյան․ Պրահայում կհանդիպեմ Էրդողանին, նաև Ալիևին՝ քառակողմ ձևաչափով

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հաստատել է, որ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Վարչապետը կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քառակողմ ձևաչափով։

«Ես մեկնում եմ Պրահա և քառակողմ հանդիպում եմ ունենալու Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի հետ»,– ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Պրահայից մեկնելու է Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ ‌

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել էր, որ հայկական կողմը չի բացառում Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հանդիպման հնարավորությունը, սակայն այն հաստատված չէ։

Հոկտեմբերի 4-ին թուրքական իշխանամետ Sabah լրատվամիջոցը, որը «Էրդողանի խոսափողը» լինելու համբավ ունի, գրել է, որ Պրահայում կայանալիք հանդիպմանը Էրդողանը Փաշինյանին ուղերձներ կհղի՝ կապված Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններիս հանդիպումները տեղի ունենան ոչ թե երրորդ երկրներում, այլ Թուրքիայում և Հայաստանում։ Ակնկալվում է, որ Էրդողանը նաև կխոսի Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության պայմանագիր կնքելու հարցերի շուրջ: Ըստ Sabah-ի՝ սպասվում է, որ Էրդողանի օրակարգում կլինի նաև «Զանգեզուրի միջանցքի» հնարավորինս արագ կյանքի կոչելու հարցը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---