Աշխարհում ամենաազդեցիկ AI գիտնականներից մեկը միացել է հայկական COSMO ստարտափին![]() 6 հոկտեմբերի 2022 - 13:22 AMT PanARMENIAN.Net - AI, ML և Data Science ոլորտներում առաջատար գիտնական Քըրք Բորնը, ով տարբեր աղբյուրների վարկանիշներով ամենաազդեցիկներից մեկն է աշխարում, որպես խորհրդատու միացել է հայկական COSMO ստարտափին։ «Ինձ համար իսկապես պատիվ է լինել այս անհավանական նախագծի խորհրդատուն», - գրել է նա LinkedIn-յան իր էջում։ COSMO-ն խաղային ուսուցողական հարթակ է նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաների համար։ Այն առաջարկում է նորարարական մոտեցում ամբողջ կրթական համակարգի համար՝ արհեստական բանականության միջոցով բացահայտելով երեխաների ուժեղ կողմերը և առաջարկելով անհատական ուսումնական ծրագիր յուրաքանչյուր երեխայի։ Հավելվածի մեկնարկը նախատեսվում է 2023-ի սկզբում, սակայն այս պահին կայքում բաժանորդագրվելու դեպքում ծնողները հնարավորություն կստանան օգտվել COSMO-ից 3 ամիս անվճար։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |