Սահմանամերձ բնակավայրերի հիփոթեքային վարկի աջակցության տրամադրումը կսկսվի նոյեմբերից 6 հոկտեմբերի 2022 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծին, որի համաձայն սահմանամերձ բնակավայրերի հիփոթեքային վարկի աջակցության տրամադրումը կսկսվի նոյեմբերից։ Այդ նպատակով ընթացիկ տարում բյուջեից կհատկացվի 28,668,000 դրամ։ Ենթադրվում է, որ մինչև տարեվերջ ծրագրից կօգտվի 80 շահառու, որոնցից յուրաքանչյուրի ամսական աջակցության չափը գործադրի հաշվարկով կկազմի մոտ 240,000 դրամ։ Նախատեսվում է փոխհատուցել շահառուների հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար մինչև 12 մլն դրամը, բայց ոչ ավելի, քան ամսական 171,000 դրամ, ինչպես նաև տոկոսագումարների մինչև 12%–ը, բայց ոչ ավելի, քան ամսական մինչև 120,000 դրամ։ Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը կառավարությունը հաստատվել էր հունիսի 9-ին։ Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյան․ Երևանի կառավարման մեջ կներառվեն արհեստական բանակության կարողությունները Նա այդ մասին խոսել է «ԴիջիԹեք էքսպո 2024» տեխնոլոգիական միջոցառման բացմանը Դոմինգոն ելույթ կունենա Երևանում․ Սպասում եմ բոլորիդ այդ գեղեցիկ երեկոյին Համերգին կհնչեն արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել ՀՀ ՊՆ-ում․ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ Մատնանշվել են համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները Ալիևը կրկին սպառնացել է ՀՀ–ին, մեղադրել Արևմուտքին, «անշնորհակալ» անվանել ԱՄՆ Պետդեպին Նա ասել է, որ «թշնամանքի քաղաքականությունն Ադրբեջանի դեմ չի դադարում» |