15 մլն դրամ` սեպտեմբերին զոհվածների մարմինների դատաբժշկական փորձաքննությանը 6 հոկտեմբերի 2022 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերին ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների լրացուցիչ դատաբժշկական, գենետիկական փորձաքննության համար կհատկացվի 15 մլն դրամ։ Այդ մասին որոշում է կայացվել կառավարության նիստում։ Եվս 15 մլն դրամ կհատկացվի մարտական գործողությունների մասնակիցների բուժօգնության փոխհատուցման համար։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։ Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ խոսնակ. Մոսկվայում Միրզոյան-Բայրամով առանձին հանդիպում նախատեսված չէ Բայրամովը ևս մասնակցելու է ԱՊՀ նիստին Ֆրանկոֆոն երկրները բանաձև են ընդունել՝ համերաշխություն հայտնելով ՀՀ-ին և աջակցություն՝ խաղաղության գործընթացին Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից ԱԳՆ․ Եթե համեմատենք ՀՀ և Ադրբեջանի ռազմական ծախսերը, կտեսնենք` ով է զանգվածային միլիտարիզացիա իրականացնում Նա նշել է, որ Բաքվի հռետորաբանությունը ստիպում է եզրակացնել, որ Բաքուն COP-29-ն օգտագործելու է էսկալացիայի լեգիտիմության ծխածածկույթի համար Հոկտեմբերի 9-ին «Սրբազան պայքարը» նյութեր կհանձնի գլխավոր դատախազությանը Սրբազանը չի բացառել, որ հաջորդ քայլով գնան ՍԴ դատավորների տուն |