Զախարովա․ ՌԴ-ն շահագրգռված է, որ ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին նյութերը մանրակրկիտ հետաքննվեն 6 հոկտեմբերի 2022 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը շահագրգռված է, որ ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին նյութերը մանրակրկիտ հետաքննվեն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչր Մարիա Զախարովան՝ պատասխանելով սեպտեմբերի «հայ զինծառայողների գնդակահարության և առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ անետ կորած ադրբեջանցի զինծառայողների մասին հարցին։ «Բոլոր նման դեպքերը պահանջում են անհապաղ, մանրակրկիտ և համապարփակ վերլուծություն, այդ թվում պատերազմական հանցագործությունների հատկանիշով»,-ասել է Զախարովան, գրում է Sputnik Արմենիան։ Զախարովան ասել է, թե «նման տեղեկություններ պարբերաբար են հայտնվում և հնչեցվում երկու կողմից»։ Նա հավելել է, որ ռուսական կողմը հնարավորություն ունի ծանոթանալու այդ նյութերին ոչ միայն ԶԼՄ-ներից, այլ նաև կողմերի փոխանցած նյութերից։ Զախարովան շեշտել է, որ կողմերը պետք է հավատարիմ մնան ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթներին, այդ թվում «մնացած հարցերի լուծման նպատակով»։ Նա հավելել է, որ դա վերաբերում է և գերիների փոխանակմանը, և անհետ կորածների ճակատագրի բացահայտմանը, և պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը։ Սոցցանցերում տեսանյութ էր տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Ռուսները կհեռանան ՀՀ-Իրան պետսահմանի հսկիչ-սահմանային կետից․ Համաձայնությունը ձեռք է բերվել Փաշինյան–Պուտին հանդիպմանը Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար Մեսսիի եղբայրը Թումոյին է նվիրել Մեսսիի մակագրած շապիկը Հյուրերը ծանոթացել են Թումոյի կրթական մոդելին և պատանիներին Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց կլինեն այցելուների համար Աշխատանքներն իրականացվելու են երկու հիմնական փուլով Evocabank-ը՝ DigiTec24-ում Evoca տաղավարում աշխատակիցները ներկայացրել են նոր պրոդուկտի մանրամասները |