Մակրոն․ ԵՄ առաքելության նպատակն է լինելու վստահություն հաստատել և նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին

Մակրոն․ ԵՄ առաքելության նպատակն է լինելու վստահություն հաստատել և նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Պրահայում ՀՀ, Ադրբեջանի, իր և ԵԽ նախագահի քառակողմ հայտարարությանը, նշել է, որ ՀՀ-ում, Ադրբեջանի հետ սահման գործուղվող ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակն է լինելու վստահություն հաստատել և նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

«Այսօր երեկոյան Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց նվիրվածությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրին, որով փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։

Հայաստանը համաձայն է նպաստել Եվրամիության քաղաքացիական առաքելության իրականացմանը Ադրբեջանի հետ սահմանին, որը տվել է համագործակցելու իր համաձայնությունը։ Այդ առաքելության նպատակն է լինելու վստահություն հաստատել և նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին»,- ասվում է Մակրոնի գրառման մեջ։ ‌

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---