Ալիև․ ՀՀ հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ

Ալիև․ ՀՀ հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պրահայում ադրբեջանական լրատվամիջոցներին հարցազրույցում ասել է, որ ՀՀ հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ։

«Հայաստանի կողմից բարի կամքի դրսևորման դեպքում խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև 2022-ի ավարտը։ Մեր նախաձեռնությունները հեշտ չեն առաջ գնում, այն, որ ԱԳ նախարարները հանդիպել են, ես դրական քայլ եմ համարում, թեև առաջին հանդիպումը կոնկրետ արդյունքների չի հանգեցրել։ Ես կարծում եմ՝ եթե առաջիկայում որոշում կայացվի, աշխատանքային խմբերը սկսեն աշխատել խաղաղ պայմանագրի տեքստի վրա, մենք կարող ենք համաձայնեցման հասնել մինչև տարեվերջ»,- ասել է Ալիևը, գրում է Moscow-Baku.ru-ն։

Ալիևը նաև ասել է, թե Բաքվի առաջարկած 5 սկզբունքի հետ կապված հարցեր չկան՝ «ոչ հայկական կողմի, ոչ Եվրամիության մոտ»։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---