Փաշինյան․ Կրկին առաջարկել եմ ապաշրջափակել բոլոր հաղորդակցությունները, Բաքուն չի արձագանքել

Փաշինյան․ Կրկին առաջարկել եմ ապաշրջափակել բոլոր հաղորդակցությունները, Բաքուն չի արձագանքել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Պրահայում ևս մեկ անգամ հաստատել է հայկական կողմի առաջարկը՝ ապաշրջափակելու բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել:

«Կրկնում եմ, Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները՝ մեր ինքնիշխանությանն ու օրենսդրությանը լիարժեք համապատասխանությամբ»,- գրել է նա։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---