Ucom-ն ու «Պես-Պեսը» շարունակում են գործակցել հայրենաճանաչությունը խթանող կրթական նախագծի շրջանակում

Ucom-ն ու «Պես-Պեսը» շարունակում են գործակցել հայրենաճանաչությունը խթանող կրթական նախագծի շրջանակում

PanARMENIAN.Net - Ucom ընկերությունը շարունակում է աջակցել հայրենաճանաչությունը խթանող «Պես-Պես» կրթական նախագծին։ Հեղինակային նախագծի շրջանակում երեխաները ոչ միայն կարող են Երևանի և Գյումրու քարտեզներում գունավորել երկու քաղաքի տեսարժան վայրերը, այլև Երևանի արձանները, շենքերը և հայ գեղակնարչությունը ներկայացնող գունազարդման գրքերի միջոցով ծանոթանալ հայ ճարտարաբետությանը և արվեստին, հետաքրքիր փաստեր քաղել մեծ հայերի մասին:

«Երեխաների մեծ մասն առհասարակ սիրում է գունազարդել: «Պես-Պեսի» հետ, հաճույք ստանալով գործընթացից, նրանք ոչ միայն վիզուալ առումով ճանաչում են իրենց բնակավայրը, այլև գիտելիք են ստանում դրա պատմության մասին։ Ավելին, երեխաները ստեղծագործելու հնարավորություն ունեն՝ պատկերացնելով սիրելի քաղաքները հենց իրենց երևակայությանը բնորոշ գույներով։ Ուրախ եմ, որ «Յուքոմ» ընկերությունը շարունակաբար աջակցել ու աջակցում է Գյումրին ներկայացնող մեր նախագծի շարունակականությանը», - ասել է «Պես-Պես» նախագծի հիմնադիր Յանա Բաբաջանյանը։

Մասնավորապես, Գյումրու գունազարդման քարտեզը ներկայացված է մեծ՝ 140x90 սմ և միջին՝ 100x70 սմ չափերով։ Տեղեկատվական հոսքերի մեծ ծավալը մշակված, ճշգրտված և զտված է ծնողների և երեխաների համատեղ ժամանցն առավել հագեցած դարձնելու համար։

«Ucom-ը միշտ մեծ պատրաստակամությամբ է աջակցել հենց հայրաքաղաք Գյումրին ներկայացնող կրթական նյութերի ստեղծման նախագծին։ Ուրախ եմ, որ փոքրերի և նրանց ծնողների համատեղ ուշադրությանը ներկայացվել է մեր երկրի ամենակոլորիտային քաղաքներից մեկը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ կրթական նյութերի տեսականուն կարելի է ծանոթանալ և ձեռք բերել առցանց։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---