Թաթոյան․ Ադրբեջանի դատախազությունը կեղծ է որակել հայ գերիների սպանության տեսանյութը՝ իրենք իրե՞նց էին դատելու

Թաթոյան․ Ադրբեջանի դատախազությունը կեղծ է որակել հայ գերիների սպանության տեսանյութը՝ իրենք իրե՞նց էին դատելու

PanARMENIAN.Net - Ադրբեջանի դատախազությունը կեղծ է որակել ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի կողմից հայ գերիների սպանության տեսանյութը, իսկ մյուս տեսանյութերի մասով լուրջ կասկածներ է հայտնել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը՝ նշելով, որ սա ևս մեկ ապացույց է, որ հայերի նկատմամբ հանցանքների համար անպատժելիությունը հովանավորում են Ադրբեջանի իշխանությունները։

«Ի՞նչ էլ արագ են «բազմակողմանի» քննությունն արել: Բա ի՞նչ պետք է անեին: Իրենք իրե՞նց էին դատելու:

Այդքան փաստերով ապացուցել եմ, որ այդ հանցանքները խրախուսում են հենց Ադրբեջանի իշխանությունները: Սա ևս մեկ ապացույց է, որ հայերի նկատմամբ հանցանքների համար անպատժելիությունը հովանավորում են հենց նրանք:

Սա ադրբեջանական հայատյացության քաղաքականության բաղկացուցիչ մաս է»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ Թաթոյանը տեղեկացրել էր, որ միայն ՄԻՊ անձնակազմով 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զինվորականների կողմից հայերին միայն խոշտանգելու, գլխատելու, մարմինները մասնատելու 287 օբկեկտիվ [տեսանյութ] ապացույց են ամրագրել` չհաշված մյուս պատերազմական հանցանքները: Նա նշել է, որ այդ հանցագործները պետական բարձրագույն մակարդակով պարգևատրվել և հերոսացվել են:

Սոցցանցերում տեսանյութ էր տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---