ՀՀ-Վրաստան սահմանի «Նինոծմինդա» անցակետում բեռնատար և մարդատար մեքենաների համար 11 նոր անցուղի է բացվել

ՀՀ-Վրաստան սահմանի «Նինոծմինդա» անցակետում բեռնատար և մարդատար մեքենաների համար 11 նոր անցուղի է բացվել

PanARMENIAN.Net - ՀՀ-Վրաստան սահմանին արդիականացումից հետո բացված «Նինոծմինդա» մաքսային անցակետը թույլ կտա ավելի մեծ թողունակություն ապահովել։ Անցակետում բեռնատար և մարդատար ավտոմեքենաների համար 11 նոր անցուղի է բացվել, գրում է Sputnik Georgia-ն։

Տեղում աշխատելու է մոտ 70 սահմանապահ։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը։

Մեկ օրում սահմանը երկու ուղղությամբ կկարողանա հատել առնվազն 600 բեռնատար և մոտ 3000 մարդատար մեքենա և մոտ 8000 ուղևոր։

Մաքսային անցակետի բացման արարողությանը մասնակցել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա նշել է, որ անցակետի արդիականացումը թույլ կտա բարելավել ապրանքաշրջանառության շղթան, ինչպես նաև կհանդիսանա տարանցիկ կարողությունների զարգացման կարևոր գրավական, մասնավորապես, Հայաստանը Սև ծովին կապող ճանապարհին։ ‌

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---