8 հոկտեմբերի 2022 - 13:29 AMT
Ֆաթիմայի Տիրամոր արձանիկը պատմության մեջ առաջին անգամ կբերվի Հայաստան

Պորտուգալիայի Ֆաթիմայի Տիրամոր արձանիկը պատմության մեջ առաջին անգամ կբերվի Հայաստանի և Վրաստանի Հայ Կաթողիկե համայնքներ, հայտնում է Հայ կաթողիկե առաջնորդարանը։

Դա տեղի կունենա հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 3-ի ժամանակահատվածում։

Ֆաթիմայի այս արձանիկի հանդեպ առանձնայատուկ հարգանքի պատճառը 1917 թվականի մայիսի 13-ից հոկտեմբերի 13-ը Պորտուգալիայի Ֆաթիմա բնակավայրի մոտ տեղի ունեցած Աստուածամոր երևումների պատմությունն է: Սուրբ Կույսը երևացել է երեք փոքրիկ մանուկների, որոնցից երկուսն արդեն սուրբ են հռչակված: Այդ երևումները մեծ հետք են թողել Կաթողիկե Եկեղեցու պատմության մէջ: