musicAeterna նվագախումբն ու երգչախումբը առաջին անգամ ելույթ կունենան Հայաստանում

musicAeterna նվագախումբն ու երգչախումբը առաջին անգամ ելույթ կունենան Հայաստանում

PanARMENIAN.Net - Դիրիժոր Թեոդոր Կուռենտզիսի ղեկավարությամբ musicAeterna նվագախումբն ու երգչախումբը հոկտեմբերի 14-17-ն առաջին անգամ ելույթ կունենան Հայաստանում։

Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, և Էկոնոմիկայի նախարարությունների մասնակցությամբ:

Առաջին համերգը կկայանա հոկտեմբերի 14-ին` ժամը 19։30, Արամ Խաչատրյան համերգասրահում։

Ծրագրում՝ Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիա (ըստ Դանթեի), Իտալական կապրիչո, «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիա (ըստ Շեքսպիրի)։

Շրջագայության ծրագրի գագաթնակետը կլինի հոկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում` ժամը 19։30-ին կայանալիք Ալֆրեդ Շնիտկեի Երգչախմբային կոնցերտի ️ կատարումը։

Կոլեկտիվի առաջին հայաստանյան հյուրախաղերը տեղի կունենան Վարդուհի Նազարյանի նախաձեռնությամբ: Նախագծի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Արամ Խաչատրյան համերգասրահը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---