Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի երթուղին անցել է նաև Հայաստանով

Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի երթուղին անցել է նաև Հայաստանով

PanARMENIAN.Net - ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի երթուղին հայտնի է՝ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Հյուսիսային Օսիա, Կրասնոդար։

«Պարզվել են նաև բեռնափոադրողները։ ԱԴԾ օպերատիվ աշխատակիցների օգնությամբ հաջողվել է պարզել կասկածյալներին՝ այն անձանց թվից, ով կարող էր նախապատրաստել ահաբեկչությունը»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա ասել է, որ պայթեցման կազմակերպմանը մասնակցել են ինչպես ուկրաինական հատուկ ծառայությունները, այնպես էլ ՌԴ և արտասահմանյան երկրների քաղաքացիներ։

Բաստրիկինը հավելել է, որ քրգործ է հարուցվել «Ահաբեկչություն» հոդվածով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաստրիկինի հետ հանդիպմանը ևս հայտարարել է, որ Ղրիմի կամրջի պայթյունն ահաբեկչություն էր։

«Այստեղ կասկածներ չկան։ Դա ահաբեկչություն է, ուղղված կրիտիկական կարևորության քաղաքացիական ենթակառուցվածքի փլուզմանը»,-ասել է Պուտինը։

Նա Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։

Հոկտեմբերի 8-ի առավոտյան հրդեհ էր բռնկվել Ղրիմի կամրջի հատվածներից մեկում։ Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունից դա բացատրել էին բեռնատար գնացքի վերջնամասում վառելիքով վագոն-ցիստեռնի բռնկմամբ, սակայն ավելի ուշ պարզվեց, որ պատճառը վառելիքով բեռնատարի պայթյունն է եղել։ Կամրջի մի հատվածը փլուզվել, սակայն օրվա վերջում արդեն երթևեկությունը վերականագնվել է։

19 կմ երկարությամբ Ղրիմի կամուրջը միացնում է Ղրիմը Կերչի թերակղզու հետ։ Շինարարությունը ՌԴ-ն սկսել էր 2016-ին և ավարտել 2019-ին։ Օգոստոսի 16-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը The Guardian-ին ասել էր, որ Կիևը որպես լեգիտիմ ռազմական օբյեկտ է դիտարկում Ղրիմի կամուրջը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---