10 հոկտեմբերի 2022 - 19:01 AMT
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ են սկսել

Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը «Կովկասի արծիվ-2022» անվանումով հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժություններ են սկսել։

Զորավարժություններն անցնում են Վրաստանի տարածքում, բացման արարողությունը տեղի է ունեցել Մուխրովանի գյուղում, գրում է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպանությանը։

Այդպիսի վարժանքներ կողմերն ամեն տարի են անցկացնում։

Ավելի վաղ Վրաստան էր այցելել Ադրբեջանի ՊՆ առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, որը Վրաստանի պաշտպանութւյան ուժերի հրամանատար գեներալ-մայոր Գեորգի Մատիաշվիլիի հետ քննարկել էր նաև «Կովկասի արծիվ-2022» զորավարժություններին նախապատրաստումը։

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հաջորդ տարի ևս համատեղ զորավարժություններ կանցկացնեն՝ Eternity-2023 և «Կովկասի արծիվ-2023»։