Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մրցանակներ է հանձնել 10 հայկական ընկերություններին14 ապրիլի 2009 - 22:35 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել Արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաեւ որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար ՀՀ կառավարության 2009թ. մարտի 19-ի որոշմամբ 2008թ. մրցանակի արժանացած մեկ տասնյակ ընկերություններին մրցանակների հանձնման արարողությունը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:Շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին եւ հանձնելով պարգեւները` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանձնաժողովը չափազանց խստապահանջ է եղել որակական հատկանիշները գնահատելիս: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, նա կարեւորել է, որ մրցույթը եղել է բաց ու թափանցիկ եւ հայտ ներկայացրած ու հաղթող ճանաչված բոլոր կազմակերպությունները` օբյեկտիվ չափանիշներով քննության շրջանն անցնելով, կարողացել են ապացուցել իրենց գերազանցությունը: «Այս գեղեցիկ ավանդույթի նպատակն այն է, որ խթանենք որակի բարձրացումը ՀՀ-ում եւ հանրության ուշադրությանը ներկայացնենք այն կազմակերպություններին, որոնք հասել են որոշակի հաջողությունների: Եւ, բնականաբար, դա նպատակ ունի խորացնելու մրցակցությունը ՀՀ-ում: Ես վստահ եմ, որ հաջորդ տարի մասնակիցների քանակը կլինի ավելի շատ, մրցակցությունը` ավելի թեժ, արդյունքում կշահենք մենք բոլորս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները», - ասել է վարչապետը: Մեկ անգամ եւս շնորհավորելով բոլոր հաղթողներին` ՀՀ կառավարության ղեկավարը բեղմնավոր աշխատանք է մաղթել նրանց` ի շահ մեր ժողովրդի: Կառավարական մրցանակները շնորհվում են արդեն ինը տարի շարունակ եւ հանձնվում են այն ընկերություններին, որոնք զգալի հաջողությունների են հասել արտադրվող ապրանքի եւ մատակարարվող ծառայությունների որակի ապահովման ոլորտում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |