ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Աստանայում

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Աստանայում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Այն տեղի կունենա ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Աստանայում նախարարները մասնակցելու են ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի սկզբին, որտեղ առաջին անգամ քննարկվել են խաղաղության պայմանագրի տեքստին առնչվող հարցեր։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---