ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՀՀ սահմանին կտեղակայվի մինչև հոկտեմբերի վերջ

ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՀՀ սահմանին կտեղակայվի մինչև հոկտեմբերի վերջ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև հոկտեմբերի վերջ Հայաստանի տարածքում՝ սահմանի երկայնքով, երկու ամիս ժամկետով Եվրամիության քաղաքացիական առաքելություն տեղակայել ։ Այս հայտարարությունը նա արել է Ֆրանսիայի խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավոր Ֆելիսի Ժերարի հարցին, թե որն է առաքելության նպատակը եւ Ֆրանսիայի դերը։

ԵՄ դեսպանները Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում հավանություն են տվել քաղաքացիական առաքելություն ուղարկելուն, գրում է «Հետքը»։

Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այս առաքելության նպատակն է կայունացնել իրավիճակը և գործընթաց սկսել կողմերի միջև։

«Մասնավորապես, մենք կցանկանայինք, որ այս առաքելությունը կարողանար նպաստել սահմանազատման գործընթացին, որը կվերսկվի մոտ օրերս։ Միևնույն ժամանակ, մենք աշխատում ենք ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ստեղծելու վրա՝ բախումներից հետո իրավիճակի և կարիքների, մասնավորապես՝ հումանիտար կարիքների օբյեկտիվ գնահատական տալու համար»,- տեղեկացրել է Կատրին Կոլոնան:

Նա ևս մեկ անգամ վերահաստատել է Ֆրանսիայի լիակատար համերաշխությունը Հայաստանի հետ՝ նրա տարածքային ամբողջականության ոտնահարման դեպքում, և հավաստիացրել, որ Հայաստանը կարող է հույս դնել Ֆրանսիայի աջակցության վրա։

«Մենք աշխատում ենք հանուն խաղաղության՝ ի շահ դրա»,- եզրափակել է Կոլոնան։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

Photo. AP
 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---