13 հոկտեմբերի 2022 - 15:44 AMT
Քրիստինա Ագիլերայի երևանյան համերգը հետաձգվում է

Երգչուհի Քրիստինա Ագիլերայի երևանյան համերգը հետաձգվում է։ Այդ մասին ասվում է «Հայա» փառատոնի ֆեյսբուքյան էջում։

Բոլոր գնված տոմսերն ուժի մեջ են:

«Հայա» փառատոնը և սիրված երգչուհու անձնակազմը, կիսելով մեր երկրի քաղաքացիների հոգեվիճակը, որոշում կայացրեցին հետաձգել Քրիստինա Ագիլերայի համերգը Երևանում:

«Շուտով կհրապարակվի համերգի նոր ամսաթիվը»,-ասվում է գրառման մեջ։

Համերգը կայանալու էր հոկտեմբերի 22-ին «Հրազդան» մարզադաշտում: Տոմսերի արժեքը 15,000–100,000 դրամ է։