13 հոկտեմբերի 2022 - 17:44 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն կժամանի ՀՀ

Հաջորդ շաբաթ աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն: Այդ տեղեկությունը հաստատել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

Պատվիրակության կազմի վերաբերյալ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Սեպտեմբերին պաշտոնական այցով Երևան էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում էին կոնգրեսականներ Ֆրանկ Փալոնը, Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։