Պուտինը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է հանդիպման ՌԴ-ում14 հոկտեմբերի 2022 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանդիպում անցկացնել Ռուսաստանում։ Այդ մասին նա ասել է Աստանայում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում՝ նեղ կազմով հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Ես հաճույքով հրավիրում եմ և Ադրբեջանի նախագահին, և Հայաստանի վարչապետին։ Դուք կարող եք համաձայնեցնել օրը, և, ես այնպես հասկացա, որ հիմա կա շահագրգռվածություն հանդիպելու Ռուսաստանում»,-ասել է նա։ Պուտինը հավելել է, որ հանդիպումը կարող է անցնել ցանկացած քաղաքում՝ Սոչի, Մոսկվա, Պետերբուրգ։ «Ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ»,-ասել է ՌԴ նախագահը։ Փաշինյանն Աստանայում մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Աստանայում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որտեղ հատուկ ուշադրություն է հատկացվել Հհ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |