Պուտինը կողմ է, որ ԱՊՀ–ն դիտորդ դառնա ՀԱՊԿ-ում․ ՀՀ-ն մտահոգություն է հայտնել![]() 14 հոկտեմբերի 2022 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է ԱՊՀ–ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) դիտորդի կարգավիճակ տալու գաղափարին, քանի որ դա, նրա համոզմամբ, լրացուցիչ մեխանիզմներ կստեղծի անվտանգության խնդիրների լուծման համար։ ՌԴ նախագահն այդ մասին հայտարարել է Աստանայում ԱՊՀ առաջնորդների խորհրդի ընդլայնված նիստում, որտեղ ստորագրման է ներկայացվել տվյալ կարգավիճակի ընդունման մասին փաստաթուղթը։ «Մենք կողմ ենք ԱՊՀ–ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու` մեր հաստատմանը ներկայացված որոշմանը։ Եթե որոշ գործընկերներ, մասնավորապես` վարչապետը (Հայաստանի), ունեն որոշակի մտահոգություններ այս առնչությամբ, ապա այս հարցը պետք է հետագայում մշակվի, ուշադրություն դարձվի և աշխատանք տարվի այդ ուղղությամբ»,- ասել է ՌԴ ղեկավարը, գրում է Sputnik Արմենիան։ Միաժամանակ Պուտինը կարծիք է հայտնել, որ ԱՊՀ–ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալը որևէ մեկին չի խանգարում, ընդհակառակը` այդ բոլոր հարթակները խորհրդատվության և լուծումների որոնման համար օգտագործելու լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում։ Ի տարբերություն ՀԱՊԿ–ի, ԱՊՀ–ին անդամակցում է նաև Ադրբեջանը։ Աստանայում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նախ նեղ կազմով է անցկացվել, ապա միացել են պատվիրակությունների ներկայացուցիչները։ ![]() ![]()
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() |