ԱԳ փոխնախարարը և Շվեյցարիայի պատգամավորները խոսել են տարածաշրջանային անվտանգության մասին

ԱԳ փոխնախարարը և Շվեյցարիայի պատգամավորները խոսել են տարածաշրջանային անվտանգության մասին

PanARMENIAN.Net - ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին:

Պարույր Հովհաննիսյանը շվեյցարացի խորհրդարանականներին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը:

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխության համար։ ԱԳ նախարարի տեղակալը հատուկ ընդգծել է հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացման գործում նրանց ունեցած ներդրումը։

Զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ խորհրդարանական համագործակցության վերաբերյալ:

Պատվիրակության կազմում էին խորհրդարանականներ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը, Միշել Մատերն ու Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---