ՌԻԱ Նովոստի․ Ղրիմի կամրջի պայթյունի գործով անցնող ընկերության սեփականատերը հեռացել է ՀՀ-ից

ՌԻԱ Նովոստի․ Ղրիմի կամրջի պայթյունի գործով անցնող ընկերության սեփականատերը հեռացել է ՀՀ-ից

PanARMENIAN.Net - Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի գործով անցնող և Ալավերդիում գրանցված «Գու Ար Ջի Գրուպ» ընկերության գրասենյակում ռուս զբոսաշրջիկներ են ապրւոմ, իսկ սեփականատերը հեռացել է Հայաստանից։ Դա պարզել են ՌԻԱ Նովոստիի թղթակիցները՝ այցելելվ Ալավերդի։

«Գու Ար Ջի Գրուպ» ընկերության գրասենյակը գտնվում է բնակարանում, իսկ միակ բաժնետերը Գուրգեն Շլեպչյանն է։ Այն մասին, որ Շլեպչյանը մեկնել է Հայաստանից, հայտնել են նրա հարազատները, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Նա շատ լուրջ գործարար է և հաճախ է բացակայում քաղաքից։ Հիմա նա ասյտեղ չէ։ Չգիտեմ, թե երբ է մեկնում ու վերադառնում»,-ասել է բարեկամը Շլեպչյանի մասին։

Նա ասել է, թե առաջին օրերին նույնիսկ չի լսել այդ պատմության մասին։

«Վստահ եմ, որ Շլեպչյանը չի կարող մասնակից լինել ինչ-որ ապօրինի գործողությունների»,-ասել է նա։

Ղրիմում կամրջի պայթեցման գործով Սիմֆերոպոլի դատարանը քրգործով անցնող 5 անձի է կալանավորել, որոնցից 3-ը հայ են՝ Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը և Արթուր Թերջանյանը։ Այդ մասին հայտնել է Interfax.ru-ն՝ իրազեկ աղբյուրին հղումով։Արթուր Թերջանյանի ձերբակալության մասին ավելի վաղ էր հայտնի դարձել։ Նա ՀՀ քաղաքացի է։

Հոկտեմբերի 8-ի առավոտյան հրդեհ էր բռնկվել Ղրիմի կամրջի հատվածներից մեկում։ Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունից դա բացատրել էին բեռնատար գնացքի վերջնամասում վառելիքով վագոն-ցիստեռնի բռնկմամբ, սակայն ավելի ուշ պարզվեց, որ պատճառը վառելիքով բեռնատարի պայթյունն է եղել։ Կամրջի մի հատվածը փլուզվել է, սակայն օրվա վերջում արդեն երթևեկությունը վերականգնվել է։ ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել էր, որ Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի երթուղին հայտնի է՝ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Հյուսիսային Օսիա, Կրասնոդար։

ՀՀ ՊԵԿ-ն իր հերթին հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի ռենտգեն զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել և ներկայացրել է «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ կողմից համապատասխան ապրանքների ներմուծման և, այնուհետև, տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի մանրամասն նկարագրությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---