Հովհաննես Վարդանյանը` ՀՀ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ

Հովհաննես Վարդանյանը` ՀՀ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ

PanARMENIAN.Net - Հովհաննես Վարդանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հովհաննես Վարդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ»,-ասվում է հրամանագրում։

Մեկ այլ հրամանագրով Գագիկ Ասլանյանն ազատվել է ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից։ ‌

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---