Փարիզի հայերը բողոքի ցույց են կազմակերպել Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան մոտ

PanARMENIAN.Net - Փարիզաբնակ հարյուրավոր հայեր են ապրիլի 14-ին մասնակցել Վրաստանի դեսպանատան մոտ կայացած բողոքի ցույցին` պահանջելով ազատ արձակել «Միասնական Ջավախք» կազմակերպության առաջնորդ Վահագն Չախալյանին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ լրագրող Ժան Էքիյանը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Ալեքսիս Գովչյանին եւ Դաշնակցության ներկայացուցիչ Մուրադ Փափազյանին ընդունել է Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան, որին նրանք ներկայացրել են իրենց պահանջը: Կուդավան լսել է նրանց եւ խոստացել է փոխանցել նրանց բողոքը Թբիլիսի: Ա.Գովչյանն ու Մ.Փափազյանը խնդրել են, որ Չախալյանի դատապաշտպանները լինեն ֆրանսիացի փաստաբանները:

Ապրիլի 6-7-ին Ախալցիխեի շրջանային դատարանում տեղի ունեցավ ջավախահայ քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի, ինչպես նաեւ նրա հոր` Ռուբեն Չախալյանի ու կրտսեր եղբոր` Արմեն Չախալյանի գոծով եզրափակիչ դատավարությունը: Դատարանը Վահագն Չախալյանին դատապարտեց 10 տարվա ազատազրկման առանց ժամեկտի մի մասը որեւէ տուգանքով փոխհատուցելու իրավունքի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---