Դատավոր Ալեքսանյանին ազատազրկելու միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ

Դատավոր  Ալեքսանյանին ազատազրկելու միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին ձերբակալելու համար։ Այդ տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազիր օգնական Լուսինե Մարտիրոսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Այս միջնորդությամբ դատախազությունը փորձում է ստանալ ԲԴԽ–ի համաձայնությունը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու համար։

«Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,–ասել են դատախազությունից:

Հայտնի է դարձել նաև, որ ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ինչը հաստատել էր Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը։

Դատախազությունից նաև հայտնել են, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքը ևս փոխկապակցված է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստերի հետ:

Միաժամանակ նշվում է, որ փաստաբան Էրիկ Ալեքսայնանին ձերբակալելու մասին վարույթ իրականացնող մարմինը, օրենքի համաձայն, տեղեկացրել է Փաստաբանների պալատի նախագահին:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, փաստաբանի ու դատավորի մեղադրանքը վերաբերում է «օրենքով գողի» նկատմամբ հարուցված քրեական գործով կաշառք ստանալու հետ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---