ԱՄՆ-ն պատրաստ է ամեն ինչ անել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները պատրաստ են առավելապես նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Կովկասի գծով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարզ հասկացնել տվեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ են ամեն ինչ անել, նպաստելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, աշխատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ»,-ասել է նա:



Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ «պատմական հնարավորություն կա Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ բարգավաճման հաստատման համար»:



Բրայզան նշել է նաեւ, որ նախագահ Օբաման լիովին սատարում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը: «Այդ հարաբերությունների կարգավորումը կարող է նպաստել առաջընթացին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,-գտնում է նա, հաղորդում է Trend News-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---