18 հոկտեմբերի 2022 - 15:33 AMT
Նորվեգիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նրան ուղեկցում էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարարը ՀՀ է ժամանել աշխատանքային այցով , նա հանդիպումներ կունենա վարչապետի, ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի հետ: