18 հոկտեմբերի 2022 - 19:00 AMT
Աղաջանյան․ Արցախցիների անվտանգությունը պայմանավորված է ռուս խաղաղապահների ներկայությամբ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ԱՄՆ կոնգրեսականների հետ ասուլիսի ժամանակ ասել է, որ Արցախի բնակչության անվտանգությունը պայմանավորված է ռուս խաղաղապահների ներկայությամբ։

Միևնույն ժամանակ, Աղաջանյանը կարևորել է նաև միջազգային հանրության ներգրավվածությունն այս հարցում, գրում է Sputnik Արմենիան։

«Այդ ներգրավվածությունը պետք է լինի հնարավորինս խորը և համապարփակ։ Սա է հարցի լուծման հիմնական, կարևորագույն և իրատեսական ճանապարհը»,– ասել է նա։

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են տեղակայվել 44-օրյա պատերազմից հետո՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։